ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտառային հրդեհներ՝ Հունաստանում․ պատճառը ծայրահեղ շոգերն են
Հունաստանը շարունակում է պայքարել անտառային հրդեհների դեմ։ Սրանք առաջացել են վերջին շրջանում Եվրոպայում ու աշխարհի տարբեր շրջաններում գրանցված ծայրահեղ շոգերի պատճառով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հրդեհները շարունակվում են երեք վայրերում՝ Լուտրակի և Դերվենոխորիա քաղաքների մոտ, որտեղ դրանք սկսվել են դեռևս երկուշաբթի օրը, ինչպես նաև Հռոդոսում։ Հրդեհի չեզոքացման համար աշխատում է 12 հատուկ ինքնաթիռ և 14 հրշեջ ուղղաթիռ։
Հրշեջներին են միացել նաև տեղացիները, որոնք օգնում են նրանց։
«Մենք շարունակում ենք նրանց ջուր մատակարարել։ Եթե դա չլիներ, մենք այս առավոտ կկորցնեինք գյուղը», - ասել է քաղաքացիներից մեկը։
«Գյուղի վրա են թափվել կրակից առաջացած մոխիրները։ Մի մասն էլ՝ 1 կմ հեռավորությունից»,- ասում է տեղաբնակներից մեկը և հավելել, որ հենց կրակ են տեսնում, փորձում են անմիջապես հանգցնել։