
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Եվրոպայում սարսափելի շոգեր են․ Թունիսում ջերմաստիճանը կհասնի 50 աստիճանի

Ռեկորդային շոգեր են նկատվում աշխարհի բոլոր հատվածներում։ Միլիոնավոր մարդիկս եփական մաշկի վրա զգում են չդադարող շոգի հետևանքները։ Հիմնականում այն ազդել է սիրտ անոթային հիվանդություններ, շնչառական խանգարումներ ունեցող մարդկանց ու ծերերի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeeera-ն։
Հաղորդվում է, որ որոշ երկրներ լրացուցիչ քայլեր են ձեռնարկում` այս տարվա ամառային ամռան ընթացքում հասարակության առողջությունը պաշտպանելու համար:
Իսկ ինչ իրավիճակ է տիրում աշխարհի տարբեր վայրերում
Հաղորդվում է, որ օրինակ Կալիֆորնիայում, «Մահվան հովտում» գրանցվել է128 աստիճան Ֆարենհայթի (53,3 աստիճան Ցելսիուս) ջերմաստիճան։ Թունիսում, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը որոշ հատվածներում կարող է հասնել 50C-ի։ Շոգի հետ կապված վտանգի կարմիր մակարդակը պահպանվում է նաև Իսպանիայում, Հունաստանում և Բալկանյան երկրների որոշ հատվածներում։
Սպասվում է, որ անըդնհատ բարձրացող ջերմաստիճանը կպահպանվի ամբողջ շաբաթվա ընթացքում։ Հաղորդվում է նաև, որ ըստ գիտնականների կանխատեսումների՝ հաջորդ տարին ավելի շոգ կլինի: