Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակը

Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 

Հայտնում են Հիդրոօդերևութաբանության կենտրոնից։

 

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 21-23-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-21-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

 

Արցախում այսօր սպասվում է կարճատև անձրև, իսկ վաղը՝ առանց տեղումների եղանակ։


 

Քաղաքականություն

Պատահարներ