Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-31-ին և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին արևմտյան է, 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Արցախում ՝ 8-10 աստիճանով։
երևան քաղաքում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 28–ի գիշերը եղել է 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +37....+39 աստիճան։
[b55199189ba0709d513a13a13c858ac4.png]
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է ջերմաստիճանի նվազում
«Երևանում հուլիսի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպր...
Անձրև կգա. առաջիկա օրերի եղանակը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկ...
Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակը
Հանրապետության տարածքում օգոստոսի 1-3-ին, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև...
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակը
Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ը երեկոյան ժամերին հնարավ...