Անձրև և ամպրոպ կլինի. եղանակի տեսություն
Այսօր ցերեկը և վաղը` հուլիսի 17-ին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վրկ արագության։
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր և վաղը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 16-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 28-30, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։
Նմանատիպ հոդվածներ
Մարզերում անձրև կգա. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածնե...
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակը
Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ը երեկոյան ժամերին հնարավ...
Սպասվում է ջերմաստիճանի նվազում
«Երևանում հուլիսի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպր...
Ջերմաստիճանը զգալի կնվազի. առաջիկա օրերի եղանակը
Այսօր Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կեն...