Ռուս պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Կվաչկովը մեղադրվում է ռուսական բանակը վարկաբեկելու մեջ
ՌԴ ԳՀՎ պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Կվաչկովը մեղադրվում է ռուսական բանակը վարկաբեկելու մեջ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Մեղադրանքի էությունը չի նշվում։ Հայտնի է միայն, որ դա վարչական, ոչ թե քրեական օրենսգրքի հոդված է, և որ Կվաչկովը հրավիրվել է ոստիկանություն՝ արձանագրություն կազմելու համար։
Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ, աֆղանական պատերազմի և Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի վետերան Վլադիմիր Կվաչկովը հայտնի է իր ծայրահեղ պահպանողական հայացքներով։
Նա ակտիվորեն աջակցում է ուկրաինական պատերազմին, բայց միևնույն ժամանակ քննադատում է Ռուսաստանի ներկայիս իշխանություններին և պաշտպանության նախարարության ղեկավարությանը։
«Վլադիմիր Կվաչկովը հենց նոր ինձ հեռախոսով հաստատեց, որ իր դեմ գործ է հարուցվել բանակը վարկաբեկելու մասին»,- գրում է «Общество.Будущее» քաղաքական շարժման պետերբուրգյան բջջի անդամ Սավա Ֆեդոսեևը։
Գործի հարուցման մասին տեղեկությունը «Осторожно, новости» թելեգրամյան ալիքին հաստատել է Կվաչկովի կինը՝ Նադեժդան։
Նմանատիպ հոդվածներ
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ &...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վեր...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...