Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում:
«Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար ու անվտանգային աղետը, ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից Ստեփանակերտի վերածննդի հրապարակում միանալ բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկված նստացույցին։Սա լրացուցիչ ջիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազային հանրությանը՝ կատարել ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- հայտարարել է նա:
Քիչ առաջ ավարտված իր ուղերձում Արայիկ Հարությունյանը Արցախի և աշխարհի հայությանը կոչ է անում միանալ նստացույցին։
«Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, կդիմենք ավելի կոշտ գործողությունների»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ պահը օրհասական է։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...