Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ: Այս մասին Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացվել՝ ուղղված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ գործընթաց է, բայց մենք լիովին և բացարձակապես ներգրավված ենք՝ տարբեր միջազգային գործընկերների հետ իրավիճակի լուծումներ գտնելու գործընթացում։ Մենք աշխատում ենք այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում իրենց ապահով զգան։ Մենք ձգտում ենք Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը։ Ես կարծում եմ, եւ բոլորն են կարծում, որ դա լուծումներ գտնելու ճանապարհին կարեւոր գործոն է: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի», - ասել է Կլաարը:
Նա շեշտել է՝ հասկանում են բոլորի զգացմունքները, և շատ հստակ հայտարարել են, որ Լաչինի միջանցքը պետք է բացել։
«Բայց, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ պետք է օգտվել ցանկացած առաջարկից՝ ոչ որպես այլընտրանք Լաչինի միջանցքին, այլ որպես լրացում»,- Alpha News -ին ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...