Պետդուման 5 տարով բարձրացրել է պահեստազորային տարիքը

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման վերջին ընթերցմամբ ընդունել է զինվորական կոչումներ ունեցող որոշ քաղաքացիների պարագայում պահեստազորային տարիքը հինգ տարով բարձրացնելու օրենքը:

 

Նախագիծն անցյալ տարվա նոյեմբերին մի խումբ պատգամավորների կողմից քննարկման է ներկայացրել Դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:

 

Նոր օրենքով սպայական և միջնակարգ զինծառայողների կոչումներ ունեցողների համար առաջին կարգին պատկանող պատասխանատու անձանց տարիքային շեմը 35-ից բարձրացվում է 40-ի, երկրորդ կարգի համար՝ 45-ից 50-ի, երրորդ կարգի համար՝ 50-ից 55 տարեկանի։

 

Ըստ այդմ՝ ավելացվում է նաև մոբիլիզացիոն ռեզերվում պահեստի զինծառայողների գտնվելու տարիքային շեմը։

 

Ավագ սպայական կոչում ունեցողների համար այն կկազմի 65 տարի (այսօր շատ դեպքերում այն 60 տարի է), զինվորական կոչում ունեցող կրտսեր սպաների համար՝ 60 (այսօր՝ 55 տարի է), իսկ այլ կոչում ունեցողների համար՝ 55 տարի (այսօր 45 է):

 

Ավագ սպաների զինվորական կոչում ունեցող պահեստազորի քաղաքացիների զորահավաքային ռեզերվում գտնվելու շեմը մնում է 70 տարեկանը։

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքով կսահմանվի անցումային շրջան մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, որպեսզի ռեզերվում հաշվառված քաղաքացիները փուլ առ փուլ անցնեն թոշակի։

Պատահարներ