Մենք Ադրբեջանի հետ որևէ սահմանային խնդիր չունենք. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Բարեբախտաբար, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանում են։ Մենք այդ երկրի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդիր չունենք: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ Իրանցի զինվորականի այս հայտարարությունը հնչել է երկրի բանակային հրամանատարության՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ կատարած այցի ժամանակ։ Նա մասնավորապես ասել է․
«Փառք Աստծո, մեր երկու երկրների տնտեսական կապերը օր-օրի ավելի են զարգանում և խորանում։ Իսկ մեր այցերը սահման պարբերական, ամենամյա բնույթ են կրում», - հայտարարել է գեներալը։
Դրա հետ մեկտեղ՝ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ընդունել է, որ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով սահմանապահներից բացի նաև բանակային ստորաբաժանումներ են տեղակայված։
«Այս ուժերն այստեղ են մեր սիրելի երկրի սահմանները պաշտպանելու նպատակով», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կրկին ապատեղեկատվություն․ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրութունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փ...
Իրանն օգնում է ՌԴ-ին՝ երկրում ԱԹՍ գործարան կառուցել․ CNN
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության վերլուծաբանները հայտնել են, որ Իրանն օգնում է Ռուսաստանին իր...
Իմ աչքերով տեսա՝ ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա հանձնաժողովի նիստում պատմել է, թե ինչպես են գնդակոծվել ռուսական զ...
Մինսկը և Թեհրանը ստորագրել են ռազմական համագործակցության պլան
Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակց...