«Ոչ մի բան չեն անում, մատները մատներին չեն տալիս»․ զոհվածի հայրը՝ Ազատի զորամասի հրդեհի գործի մասին
Ոչ մի բան չեն անում, մատները մատներին չեն տալիս, փորձագիտական կենտրոններ տանելու համար Վարդենիսից դեռ նմուշներ պետք է բերվեն, 15 օրից ավելի է, ում ասում ես, գցում է մյուսի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հւնվարին Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհի ժամանակ մահացած զինծառայող Հայկի Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը՝ խոսելով այս դեպքի քրեական վարույթի շուրջ զարգացումների մասին։
Զորամասի կացարանի հրդեհից մահացած զինծառայողների հարազատները հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու ՔԿ-ի գործողությունների հետ կապված։
«Գործով զբաղվող քննիչի հետ խոսում ես, ասում է՝ «պետք է մեր ղեկավարությունը պայմանավորվի փորձագիտական կենտրոնի ղեկավարության հետ, որոշեն՝ գնո՞ւմ են եղածը մեքենայով են բերում այստեղ, թե՞ մասնագետն են տանում, այնտեղից է նմուշները վերցնում-բերում»,- ասել է նա։
«Ու ոչ մի բան չեն անում։ Զանգում ես, ասում է՝ «վաղը այս ինչն ասեմ, մյուս օրն այս ինչ բանն անեմ, մյուս օրն այսպես անեմ»։ 2-3 օր հետո զանգում ես նորից նույն վիճակը»,- նշել է Կիրակոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (...