«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (առավել հայտնի որպես плёнка) հիմքով կազմված տուգանքների
11.06.2023թ ՀՀ պարեկային ծառայության կողմից Արամ Մանուկյանի (Aram Manukyan) նկատմամբ կազմվել էր 25000 ՀՀ դրամ չափով տուգանք նշանակելու մասին 8300637489 որոշումը, քանի որ վերջինիս մեքենան վարել էր «լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով»:
Իմ կողմից կազմվել էր գանգատ այդ որոշման դեմ, որը 12.06.2023թ ուղարկվել էր պարեկային ծառայությանը:
Ահա այսօր ստացա պարեկային ծառայության 12.07.2023թ որոշումը, որով մեր պահանջը բավարարվել է, տուգանք նշանակելու մասին որոշումը`բեկանվել, գործը` կարճվել, պարզ ասած` տուգանք նշանակելու մասին որոշումը վերացվել է»:
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...