Նովակ Ջոկովիչը կվճարի 8000 դոլար Ուիմբլդոնի եզրափակիչում ռակետը կոտրելու համար

Ուիմբլդոնի եզրափակիչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը տուգանվել է 8000 դոլարով ոչ սպորտային պահվածքի համար, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով լրագրող Մայք Դիքսոնի թվիթերյան գրառմանը։

 

Նշվում է, որ երեկ աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը 1:6, 7:6 (8:6), 6:1, 3:6, 6:4 հաշվով հաղթել է Ջոկովիչին։ Եզրափակիչ հանդիպման հինգերորդ սեթում սերբ թենիսիստի նյարդերը տեղի են տվել, և նա կոտրել է ռակետը։

 

Ջոկովիչը Ուիմբլդոնում վաստակել է 1,49 մլն դոլար։

 

Ալկարասը ընդհատել է Ջոկովիչի հաղթական շարանը Ուիմբլդոնում։ Սերբ մարզիկը պարտությունից առաջ չորս հաղթական հանդիպում էր անցկացրել։

 

Իսպանացի մարզիկը պահպանել է առաջատար դիրքը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանիշային աղյուսակում, որը պարտվելու դեպքում կկորցներ։