ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցլերի հետ վազքի ընթացքում շուրջ 40 մարդ է տուժել

Նավարայի մարզի Պամպլոնա քաղաքում շուրջ 40 մարդ է տուժել «Սան Ֆերմինի» փառատոնի շրջանակներում ցլերի հետ ամենօրյա վազքին (էնսիեռո) մասնակցելիս։ Այս մասին հայտնում է  ТАСС-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչի տարածաշրջանային բաժանմունքի հաղորդագրությանը։

 

Նշվում է, որ այս տարվա փառատոնի վերջին՝ ութերորդ վազքի ժամանակ, վնասվածքներ է ստացել 6 մարդ։ Ցլերի հետ վազքերը Պամպլոնայում մեկնարկել են հուլիսի 7-ից: 

 

Նշենք, որ Նավարայի հովանավոր Սուրբ Ֆերմինի պատվին փառատոնը  Պամպլոնայում մեկնարկել է հուլիսի 6-ին։ Կավարտվի հուլիսի 15-ին։ 

Վազքի մասնակիցներ կարող են դառնալ ինչպես տեղացի բնակիչներն, այնպես էլ զբոսաշրջիկները։ 

 

 

Քաղաքականություն