Իրանը դեռևս լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ աշխատում ենք համաձայնագրի վրա․ Արաղչի
Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իրավունքը, բայց թույլ չի տա միջուկային զենք ունենալ, ասել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին։
«Ես արդեն հանձնարարել եմ իմ թիմին աշխատել իրագործելի պլանի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, և միևնույն ժամանակ կարող է երաշխավորել Իրանի իրավունքը խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների օգտագործման համար՝ էլեկտրաէներգիայի, բժշկության և գյուղատնտեսության համար», - ասել է նախարարը RT-ին տված հարցազրույցում։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը դեռևս լիովին չի վստահում ԱՄՆ-ին 2025 թվականի բանակցությունների ֆոնին նրա հարվածներից հետո և ցանկանում է ապահովել, որ նման բան այլևս չկրկնվի։ Փետրվարի 6-ին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցություններ են վարել Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ բանակցությունները լավ են անցել և կշարունակվեն։ Մինչդեռ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին փետրվարի 8-ին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքի վրա, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։
Նմանատիպ հոդվածներ
Իլհամ Ալիևը և Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրու...
Եկեղեցին փորձում է դիրքավորվել պետության մեջ․ Փաշինյան
Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ մ...
TRIPP-ը ներդրումային ծրագիր է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա․ վարչապետ
Մենք TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։ Այս մաս...
Երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել...