ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Թուրքական Բոդրումի օդանավակայանից քիչ հեռու անտառային հրդեհներ են սկսվել
Թուրքիայի Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են հրդեհի հնարավոր տարածման պատճառով, հայտնում է TRT Haber-ը։
Cumhuriyet-ը գրում է, որ մարմանը մասնակցել է երկու ուղղաթիռ, 50 մարդ, օգտագործվել է վեց ջրի բաք, ութ ջրցան, բուլդոզեր։ Հրդեհը տարածվել է մոտ 2 հա տարածքի վրա։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Օդի ջերմաստիճանը գերազանցում է 43°C։ Միլաս-Բոդրում օդանավակայանը գտնվում է ճանապարհի հակառակ կողմում։ Օդանավակայանը շարունակում է աշխատել, սակայն, ըստ չվացուցակի, որոշ թռիչքներ հետաձգվում են։