
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մեսսիին նկատել են Մայամիի սուպերմարկետներից մեկում

Համացանցում տարածվում են ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի լուսանկարները՝ Մայամիի սովորական սուպերմարկետներից մեկից:
36-ամյա ֆուտբոլիստը նաև երկրպագուների հետ է լուսանկարվել:
Հիշեցնենք, որ Մեսսին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո հայտարարեց «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին: Մինչև այդ արգենտինացին իր պրոֆեսիոնալ խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է իսպանական «Բարսելոնայում»։