Սպորտ

«Բարսելոնան» չի վերադարձնի Նեյմարին

Gohar Vardanyan 1 րոպե 107 դիտում
«Բարսելոնան» չի վերադարձնի Նեյմարին

«Բարսելոնան» հրաժարվել է վերադարձնել Նեյմարին։ Ըստ Mundo Deportivo-ի՝ գործակալները «Բարսելոնային» առաջարկել են պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվողի հետ, սակայն կատալոնական ակումբը հրաժարվել է այս տարբերակից,-փոխանցում է Armsport-ը։
 

Հաղորդվում է, որ տրանսֆերին դեմ է արտահայտվել մարզչական շտաբը։ Մարզիչները կարծում են, որ բրազիլացին կփչացնի մթնորտը հանդերձարանում։

 

Նշվում է, որ Նեյմարի շրջապատը մտածել է նրա՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորության մասին այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին հրաժարվել է վերադառնալ կատալոնական ակումբ։

 

«Բարսայի» ղեկավարությունը մարզիչներին տեղեկացրել է բրազիլացու տրանսֆերը կազմակերպելու հնարավորության մասին, սակայն նրանք կտրականապես մերժել են այս առաջարկը։ «Բարսելոնայի» մարզիչները չեն կասկածում Նեյմարի մակարդակի վրա, բայց կարծում են, որ հանդերձարանում լավ մթնոլորտն ու համախմբվածությունն ավելի կարևոր է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250