Հասարակություն
Կարևոր
Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով
Սումգայիթի դատարանը ՀՀ-ից առևանգված 2 հայ զինծառայողներին ներկայացրել է իբրև դիվերսանտներ և դատապարտել 11,5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում պահանջում են 12 տարվա ազատազրկման դատապարտել առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին:
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:
Նմանատիպ հոդվածներ
Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի վերաբերյալ որոշումը
Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը․ պարզաբանում
Ադրբեջանում հայ ռազմագերիների գործով դատական նիստը հետաձգվել է
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0