ՀՀ-ից առևանգված 2 հայ զինծառայողին դատարանում վերջնական մեղադրանք է ներկայացվել
Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավորն ընթերցել է վերջնական մեղադրանքը, ըստ որի՝ ամբաստանյալները մայիսի 26-ին ժամը 19:00-ի սահմանում «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղ, կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը․ պարզաբանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել․ «Հարգելի' քաղաքացիներ, վերջին օրերին...
Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով
Սումգայիթի դատարանը ՀՀ-ից առևանգված 2 հայ զինծառայողներին ներկայացրել է իբրև դիվերսանտներ և դատապարտել 11,5 տարվա ազատազ...
Ադրբեջանում հայ ռազմագերիների գործով դատական նիստը հետաձգվել է
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարություն...
Երևանի հիվանդանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ «մարիխուանա» է օգտագործում
Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Ոստիկա...