Ադրբեջանում հայ ռազմագերիների գործով դատական նիստը հետաձգվել է
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարությունը։
Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Հիշեցնենք, զինծառյողներին մեղադրում են իբրև Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ։
Մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը․ պարզաբանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել․ «Հարգելի' քաղաքացիներ, վերջին օրերին սոցիա...
Երևանի հիվանդանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ «մարիխուանա» է օգտագործում
Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Ոստիկա...
Հարցում` Ադրբեջանում. արդյոք կողմ են Արցախի դեմ նոր ագրեսիային. ադրբեջանագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր միկրոբլոգում գրառում է կատարել. «Ադ...
Արցախի այսօրվա 4 զոհերից 2-ը Մարտունուց են, 2-ը՝ Մարտակերտից
Ռազմական գործողությունների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ, միայն հաջողվել է ճշտել, որ 4 զոհերից 2-ը Մարտուն...