Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը․ պարզաբանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել․
«Հարգելի' քաղաքացիներ, վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրված սարքավորումը։
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ դա ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերևութաբանական կայան է, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում և տրամադրում է տեղեկատվություն հետևյալ օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ հորիզոնական տեսանելիություն, օդի ջերմաստիճան, քամու ուղղություն և արագություն, տեղումների քանակ, ինչպես նաև մայրուղու վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։
Ստացված տեղեկատվությունը խիստ կարևոր է եղանակային կանխատեսումներ կազմելու համար։ Ավելին, առաջիկայում նախատեսվում է կայանը համալրել ցուցանակով և մայրուղով երթևեկողները կստանան տեղեկատվություն տվյալ պահի դրությամբ օդերևութաբանական տարրերի վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի հիվանդանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ «մարիխուանա» է օգտագործում
Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Ոստիկա...
Հարցում` Ադրբեջանում. արդյոք կողմ են Արցախի դեմ նոր ագրեսիային. ադրբեջանագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր միկրոբլոգում գրառում է կատարել. «Ադ...
Ադրբեջանում հայ ռազմագերիների գործով դատական նիստը հետաձգվել է
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարությունը։ Հա...
Արցախի այսօրվա 4 զոհերից 2-ը Մարտունուց են, 2-ը՝ Մարտակերտից
Ռազմական գործողությունների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ, միայն հաջողվել է ճշտել, որ 4 զոհերից 2-ը Մարտուն...