ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամեն տեղ նստվածք ու փոսեր են». ձեռքով պոկվող ասֆալտ Երևանում
Շինարար Արթուր Չախոյանը տեսանկարահանել է Երեւանի Մուրացան և Էրեբունի փողոցների խաչմերուկի հատվածը, որտեղ նոր են ասֆալտապատում արել, սակայն մեծ փոսեր ու նստվածքներ են առաջացել: Նա շրջում է փողոցով, ձեռքով պոկում ասֆալտը և ցույց տալիս` ինչպես է այն փշրվում:
«Սա նոր ասֆալտապատված փողոցն է ու տեսնում եք՝ ինչ վիճակում է գտնվում: Ես համոզված եմ, որ սրանում հաստատ Երեւանի քաղաքապետարանը մեղավոր չի: Կարող է մեղավոր լինեն նախկինները, բայց ոչ Երեւանի քաղաքապետարանը: Այս տեսարանը շարունակվում է ասֆալտապատած փողոցի մյուս հատվածներում: Ու սա նոր վերանորոգած փողոց է, որով նոր ավտոբուսներն են երթեւեկում: Հետո, որ ավտոբուսները փչանան, զարմանալու են, թե ինչու այսպես շուտ փչացան: Ամեն տեղ նստվածք ու փոսեր են: Բա երեւանի քաղաքպետարանն ինչով է զբաղվում, տեխհսկողներն ուր են»:
Մանրամասները՝ տեսանյութում: