Խարդախության դեմ նոր սահմանափակումներ ՌԴ-ում
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության մշակած օրինագիծը, որը ներառում է առցանց և հեռախոսային խարդախության դեմ պայքարի երկրորդ միջոցառումների փաթեթը։ Փաստաթուղթը պարունակում է շուրջ 20 նախաձեռնություն և նախատեսում է մի շարք սահմանափակումներ քաղաքացիների ու շուկայի մասնակիցների համար։
Օրինագծով առաջարկվում է սահմանափակել մեկ անձի կողմից ձևակերպվող բանկային քարտերի քանակը․ ընդհանուր առմամբ՝ մինչև 20 քարտ, իսկ մեկ բանկում՝ առավելագույնը հինգ։ Կապի օպերատորները պարտավոր կլինեն նշում կատարել միջազգային մուտքային զանգերի դեպքում, ինչպես նաև նախատեսվում է ներդնել «մանկական» SIM քարտեր՝ անչափահասներին խարդախներից և վնասակար բովանդակությունից պաշտպանելու նպատակով։
Փոփոխությունները վերաբերում են նաև թվային ծառայություններին։ «Պետծառայություններ» հարթակի հաշվի հասանելիությունը հնարավոր կլինի վերականգնել տարբեր եղանակներով՝ ՄՖՑ անձնական այցելությամբ, մեսենջերի միջոցով, բանկերի հավելվածներով և կայքերով, ինչպես նաև կենսաչափական տվյալների կամ ուժեղացված էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ։
Օրինագծի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից օտարերկրյա համարներից մուտքային զանգերը կբլոկավորվեն, եթե բաժանորդը նախապես համաձայնություն չտա դրանց ընդունման համար։
Նմանատիպ հոդվածներ
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...