«Նորից մնացինք անորոշության մեջ». Գարիկ Քեռյան
«Լսեցի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ամփոփիչ խոսքը հայ-ադրբեջանական եռօրյա բանակցությունների արդյունքների մասին: Անկախ քաղաքական և քաղաքագիտական դիրքորոշումներից ես գտնում եմ, որ արժանավույն երախտագիտությամբ պետք է վերաբերվենք բոլոր միջնորդ կողմերին, որոնք կազմակերպում և հովանավորում են նման հանդիպումները լինի դա Վաշինգթոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Չեմ ընդունում այն մոտեցումները, այն կարծիքները, որտեղ մերժողականություն կա բանակցությունների հարթակի ընտրության հարցում: Բանակցությունները նպաստում են պատերազմի կանխմանը, որն անշուշտ մեզ համար գերխնդիր է այսօր: Բայց ցավոք այն տպավորությունը ստացա, որ որևիցե նախագծի շուրջ կրկին համաձայնություն չի կայացել: Բլինքենի խոսքը բարի կամեցողության, հաջողությունների ու շնորհակալության մասին էր: Բայց կա նաև մի կարևոր հանգամանք. պարզ չէ ԱՄՆ իշխանությունների հստակ դիրքորոշումը, վերջ ի վերջո ո՞րն է իրենց առաջարկը: Հատկապես Ղարաբաղի հարցում լղոզված ու ոչինչ չասող հայտարարություններից բացի: Ինչ որ չափով Ռուսական դիրքորոշումը մի կերպ կարելի է գլխի ընկնել. հարցի լուծումը թողեք ապագային, կարգավիճակի հարց մի դրեք, որն ի դեպ ճիշտ եմ համարում: Պարզ չեն արտահայտվում ամերիկացիները նաև դեպի Նախիջևան տանող ճանապարհների մասին: Այնպես, որ նորից մնացինք անորոշության մեջ: Հասկանալի է, որ դիվանագիտությունը գաղտնիություն է ենթադրում, բայց այդ գաղտնիության լիմիտը վաղուց սպառվել է, դա արդեն չպետք է հանդուրժել»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդ...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...