Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնի` Ալիևի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են «միակողմանի աջակցություն» Հայաստանին, «անընդունելի են»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը, որում Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»։
«Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»,- ասել էր Մակրոնը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի «երևակայության արգասիքն են»։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա «գործիք է» Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում... Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես «Ադրբեջանի անբաժան մաս» ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման «կողմնակալ» հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպմանը նաև ասել էր. «Չկասկածեք իմ վճռականության մեջ՝ կապված Արցախի և ընդհանրապես Հայաստանի հետ, ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն լինեմ այս օրակարգով։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան իր ռազմական կցորդին առաջին անգամ ուղարկել է Հայաստանում իր դեսպանատուն, որը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...