ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինին պատկանող միկրոավտոբուսում հայտնաբերել են կանխիկ գումար

Սանկտ Պետերբուրգում «Վագներ» -ի ղեկավար Պրիգոժինին պատկանող և  նախօրեին հայտնաբերված միկրոավտոբուսում հայտնաբերվել է կանխիկ գումար: 

Ըստ «Իզվեստիայի»՝ արժույթը փաթեթավորվել է պայուսակների, ինչպես նաև կոշիկի տուփերի մեջ: Գումարն առգրավվել է:

 

Ավելի վաղ Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Քարինշը հայտնել է Եվրոպա «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հնարավոր ներթափանցման մասին՝ կոչ անելով ուժեղացնել անվտանգության միջոցառումները, գրում է Bloomberg-ը։

 

«Հավանաբար, դա կլինի ոչ թե ռազմական սպառնալիք, այլ Եվրոպա անհայտ նպատակներով ներթափանցելու սպառնալիք»,-ասել է Լատվիայի վարչապետը՝ անհրաժեշտ համարելով սահմանին իրազեկվածության մակարդակի բարձրացումը։

Քաղաքականություն