ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Նյու Յորքի Tiffany առաջատար խանութ-սրահում․ կան տուժածներ
Նյու Յորքում հրդեհվել է «Tiffany»-ի առաջատար խանութ-սրահը, հայտնում է РИА Новости-ն:
«Հրդեհի պատճառը տրանսֆորմատորի բռնկումն է եղել, հրկիզման նշաններ չեն եղել։ Միջադեպի հետևանքով 2 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, մոտ 100-ը տարհանվել է»,- նշվում է հրապարակման մեջ։
«Tiffany & Co»-ն ամերիկյան շքեղ ոսկերչական և մասնագիտացված դիզայնի տուն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մանհեթենում: Հիմնադրվել է 1837 թվականին ոսկերիչ Չարլզ Լյուիս Թիֆանիի կողմից և հայտնի է դարձել 20-րդ դարի սկզբին իր որդու՝ Լուի Կոմֆորտ Թիֆանիի գեղարվեստական ղեկավարությամբ։ 2018 թվականին զուտ վաճառքը կազմել է 4,44 բիլիոն ԱՄՆ դոլար։ 2019-ին «Tiffany»-ն գործարկել է բրենդի 326 խանութ սրահ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Կանադան, ինչպես նաև Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Խաղաղ օվկիանոսի Ասիայում: