Հայկական կողմն այժմ աշխատանքներ է տանում Մարգարայի կամուրջի մոտ
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին պայմանավորվածությունը եղել է զբոսաշրջային սեզոնի սկզբում ցամաքային սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելուն։
Նրա խոսքով, հայկական կողմն այժմ աշխատանքներ է տանում Մարգարայի կամուրջի մոտ՝ անցակետում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար.
«Շատ շուտով կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունն ու այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»։
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, նա նշել է, թե գործընթացը կանգնած վիճակում չէ, ըստ անհրաժեշտության, ինքը խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպմանը, ապա Ռուբինյանը տեղեկացրել է, որ դեռ պայմանավորվածություն չկա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի այսօրվա 4 զոհերից 2-ը Մարտունուց են, 2-ը՝ Մարտակերտից
Ռազմական գործողությունների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ, միայն հաջողվել է ճշտել, որ 4 զոհերից 2-ը Մարտուն...
ԱՀԱԶԱՆԳ. Փլուզման վտանգ կա Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում
Հունիսի 26-ին, ժամը 11:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող...
Մորեխներն ու ծղրիդները գրոհել են Եղիպատրուշ գյուղը
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղը ենթարկվել է մորեխների ու ծղրիդների հարձակմանը: Անթիվ-անհամար մորեխներն ու ծղրիդները տ...
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պատմական...