Մորեխներն ու ծղրիդները գրոհել են Եղիպատրուշ գյուղը
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղը ենթարկվել է մորեխների ու ծղրիդների հարձակմանը: Անթիվ-անհամար մորեխներն ու ծղրիդները տարածվել էին ամբողջ գյուղում և բնակիչներին մարտահրավեր նետել: Միջատներն ամենուր էին` արտերում, պատուհաններին, բակերում: Չնայած անձրևոտ եղանակին, գյուղացիները մեծ պայքար են սկսել նրանց դեմ: Auroranews-ի հետ զրույցում գյուղի ղեկավար Մարզպետ Գրիգորյանը նշեց, որ այս պահին որոշակի նահանջ է նկատվում:
«Նախարարության կողմից թույն ենք ստացել, բնակիչները հենց թույնով են պայքար տարել, հետո էլ նախարարությունը դրոն է բերել»,- ասաց Գրիգորյանը, ապա ավելացրեց, որ մի երկու օր է ուժեղ անձրևների պատճառով գործ չեն կարողանում անել:
Գրիգորյանը նշեց, որ նման դեպքերի մասին լսել են, սակայն իրենց գյուղում առաջին անգամ են տեսնում:
«Անձրևի ժամանակ մորեխները դուրս չեն գալիս. նրանք նախընտրում են արևային եղանակը: Պայքար տարել է Էկոնոմիկայի նախարարությունը:
Նույնիսկ նախարարի տեղակալը նշել է, որ պիտի Պաշտպանության նախարարությունից ուղղաթիռ վերցնեն` լայնամաշտաբ պայքարի աշխատանքներ տանելու համար»,- շեշտեց նա:
Թեև մորեխներն ու ծղրիդները տարածվել են ամբողջ գյուղով, այնուամենայնիվ գյուղապետը նշում է, որ վնասներ գրեթե չկան: Նրանց դեմ պայքարի համար գյուղացիները սպասում են եղանակի բարելավմանը:
[5bc517c16cc6235353d58eb72ea57395.png]
[c7d7788dbc943684197b2bc1ab752111.png]
[499ccd88264e382954340f3ef3961986.png]
Նմանատիպ հոդվածներ
Տեղումները մեղմում են էներգետիկ ճգնաժամը. Արցախի ՏԿԵՆ խոսնակ
Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն Արցախում որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց չեն...
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պատմական միջավ...
«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. «Հետք»
Կես տարուց ավել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները...
Գյուղացին «կոտրած տաշտակի» առջև չի կանգնել. Իջևանի համայնքապետարան
Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե բերքի սպասող գյուղացին...