Էրդողանը և Ստոլտենբերգը քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ռուսաստանում և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը դաշինքին, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
Նշվում է, որ զրույցի ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ Ռուսաստանում լարվածության դադարեցումը «կանխեց Ուկրաինայում անուղղելի հումանիտար ողբերգությունների առաջացումը»։
Բացի այդ, Էրդողանն ասել է, որ «Թուրքիան կառուցողական դիրքորոշում է պահպանում Շվեդիայի անդամակցության հարցում»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Անկարայի պնդմամբ Շվեդիայի օրենսդրության փոփոխությունները «անիմաստ են, քանի դեռ PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) կողմնակիցները, ասոցացված քրդական YPG-ի ուժերը (Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ) ազատ ցույցեր են կազմակերպում այս երկրում»։
Հունիսի 23-ին «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, որ ռուս զինվորականները հարված են հասցրել խմբավորման դիրքերին։ ՊՆ-ն հերքել է այս հայտարարությունները։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ «զինված ապստամբություն կազմակերպելու փաստի առթիվ»։
Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Պրիգոժինի միջև հեռախոսով բանակցություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում նա ընդունել է խմբավորման գրոհայինների տեղաշարժը Ռուսաստանի տարածքով դադարեցնելու առաջարկը։ Այս հաղորդագրությունը տարածել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Դրանից հետո Պրիգոժինը հայտարարեց, որ խմբի շարասյուները կվերադառնան դաշտային ճամբարներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ «Վագների» ղեկավարի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է, նա գնալու է Բելառուս։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...