Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Հանդիպումը մեկնարկում է վաղը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ կվարի երկու երկրների նախարարների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։ Տեղեկությունը հաղորդել էին ՀՀ ԱԳՆ–ից:
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...