Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները: Լուսանկարները Թվիթերում տարածել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկումների օրակարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը։
Մինչ այս տեղի է ունեցել Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը:
Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների...