Բավական ծանր բանակցություններից հետո պատրաստ են հավելյալ 30 ավտոբուս տալ․ Վազգեն Հարությունյան
«Բավական ծանր բանակցություններից հետո շաբաթ օրը գրավոր հաստատում ենք ստացել, որ Zhong thong ընկերությունը պատրաստ է հավելյալ 30 ավտոբուս տալ նույն պայմանագրի շրջանակներում՝ առանց պայմանագրի փոփոխելու»: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Արդեն փաստաթղթերն ուղարկվել են այդ ընկերությանը. «Եթե ամեն ինչ նորմալ գնաց, այս շաբաթ կստորագրվի»,- ասաց նա՝ հավելելով, որ կազմվել է նաև կառավարության որոշման համապատասխան նախագիծ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը 30 նոր ավտոբուս է ստանում՝ առանց հավելյալ նոր վճարի։
Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ Երևանի ավտոբուսներում կառավարման սարքերի համար մրցույթը կայացել է, առաջիկայում կկնքվի մատակարարման պայմանագիրը. «Այդ սարքերի միջոցով հնարավորություն կունենանք առանց դիտել ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների տեսանյութը, ուղևորների հաշվարկի սարքերի տվյալները, ավտոբուսի գտնվելու վայրի մասին առցանց տեղեկություն»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են
Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կտրուկ աճել են դեպի Երևան ավիատոմսերի գները: Միշտ է այդպես՝ փոփոխություննե...
Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին շուտով կհայտարարենք. Ավինյան
Շուտով պիտի հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին:Այս մասին այսօր ասել է Երևանի փոխքա...
Ո՞վ կարող էր Սպիտակ տուն կոկաին տանել․ ԱՄՆ-ում սկսվել է խաղադրույքների ընդունում
Ամերիկյան բուքմեյքերները ԱՄՆ նախագահի որդուն՝ գործարար Հանթեր Բայդենին են համարում ֆավորիտ նրանց շարքում, ովքեր կարող էի...
18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կամավոր զինծառայության կանցնեն
Իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ կներդրվի: Այդ մասին ԱԺ արտահերթ ն...