Հասարակություն
Կարևոր
Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են
Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կտրուկ աճել են դեպի Երևան ավիատոմսերի գները: Միշտ է այդպես՝ փոփոխություններին առաջինն արձագանքում են ավիաընկերությունները:
Մասնավորապես, առաջիկա օրերին Մոսկվա-Երևան ավիատոմսի արժեքը նվազագույնը 30 հազար ռուբլիից է սկսվում, հասնում 48 հազարի: Ի դեպ, 48 հազար ռուբլիով Մոսկվա-Երևան ավիատոմսն առաջարկում է հայկական Fly One ավիաընկերությունը: Իսկ Azimut ավիաընկերությունը վաղվա համար դեպի Երևան ավիատոմս է առաջարկում անգամ 147 հազար ռուբլիով:
Ամենաէժան տարբերակները ուղիղ չեն և Երևան հասնելու համար 18 ժամ կպահանջվի:
Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ սա կտրուկ աճի վերջնական պատկերը չէ և առաջիկա օրերին գները էլ ավելի կարող են բարձրանալ՝ կախված Ռուսաստանում իրավիճակի զարգացումից:
Նմանատիպ հոդվածներ
Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին շուտով կհայտարարենք. Ավինյան
Բավական ծանր բանակցություններից հետո պատրաստ են հավելյալ 30 ավտոբուս տալ․ Վազգեն Հարությունյան
Ո՞վ կարող էր Սպիտակ տուն կոկաին տանել․ ԱՄՆ-ում սկսվել է խաղադրույքների ընդունում
18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կամավոր զինծառայության կանցնեն
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` ոստիկանների ու Սամվել Կարապետյանի աջակիցների միջև
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0