ՄԱԳԱՏԷ-ն հերքել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ականապատման մասին հայտարարությունը
ՄԱԳԱՏԷ-ն հերքել է ուկրաինական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունը, թե ռուսական զորքերը ականապատել են Զապորոժիեի ատոմակայանը, ներառյալ հովացման ջրերի համար նախատեսված ավազանը։
Նշվել է, որ կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի վերջին այցելության ժամանակ դրանք չեն հայտնաբերվել:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի հետախուզությունը տեղեկություն էր ստացել, որ Ռուսաստանը դիտարկում է Զապորոժիեի ատոմակայանում ռադիացիայի արտանետմամբ ահաբեկչության սցենարը, հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք հենց նոր ստացանք զեկույց մեր հետախուզությունից և Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, որ Ռուսաստանը դիտարկում է Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչական հարձակման սցենար՝ ահաբեկչություն՝ ռադիացիայի արտանետմամբ: Նրանք ամեն ինչ պատրաստել են դրա համար»,- ասել էր նա։
Նախագահի խոսքով, առկա ողջ տեղեկատվությունը փոխանցվում է միջազգային գործընկերներին և կազմակերպություններին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...