Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հաստատմանը: Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է»,- հունիսի 22-ի ճեպազրույցում ասել է նա։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարցում Մոսկվայի մասնակցությանը, Պատելն ասել է, - «Եթե Ռուսաստանը ենթադրում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ, ապա, իհարկե, կարող է դա անել։ Մենք տեսնում ենք, որ բանակցային գործընթացը շարունակական է, և Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է դրանում, որտեղ անձամբ ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»:
Պատելի խոսքով՝ հայ-ադրբեջանական նոր հանդիպումները Վաշինգտոնում «կկայանան շատ շուտով»:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Վաղը սկսվում են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք կտևեն մի քանի օր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդե...