Վթարի է ենթարկվել Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը
Երեկ՝ հունիսի 21-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից վարորդներից մեկը Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանն է եղել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Պարզվել է Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Ռուբեն Նազարեթյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։
Վթարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյունը։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Հուրգադայում շնաձուկը հոշոտում զբոսաշրջիկին. նոր կադրեր
Հուրգադայում զբոսաշրջիկը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը: Նախնական տ...
Ջերմուկ տանող ճանապարհին «Renault»-ն երթևեկելի հատվածում շրջվել է. կան վիրավորներ
Հունիսի 22-ին, ժամը 09։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը․ կա 8 վիրավոր
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան Մ16 ավտ...
Սպանություն Կոտայքի մարզում․ Գառնի գյուղում 54-ամյա տղամարդը մուրճով սպանել է 52-ամյա հարազատ եղբորը
Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանո...