Ամերիկացի վերլուծաբանն անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին
Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական ուժերը կրակ էին բացել ամերիկյան ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետևանքով Հնդկաստանի 2 քաղաքացի էր վիրավորվել:
Հոդվածը ընդգծում է երկու իրողություն. «Առաջինն այն է, որ հակառակ Պետդեպարտամենտի հավաստմանն առ այն, որ Ադրբեջանը հրաժարվել էր ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար, սակայն շարունակում է օգտագործել իր զինուժը` ահաբեկչության համար:
Երկրորդն այն է, որ Ադրբեջանը կարող է որպես պատրվակ օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հակասությունները, սակայն նրա թիրախը հենց Հայաստանն է։ Երասխը Հայաստանի տարածքն է, որը պաշտոնապես չի վիճարկվում ոչ մի երկրի կողմից», - գրում է Ռուբինը՝ հիշեցնելով նաև Ջերմուկի վրա Բաքվի հարձակումը և ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի տարածքի որոշ հատվածների բռնազավթումը:
Վերլուծաբանը նաև քննադատում է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի կողմից հնչեցված մտահոգությունները «հակասում են ԱՄՆ օրենսդրությանը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ռազմական հավակնություններ ունի»:
Մայքլ Ռուբինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում չեղյալ համարել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից հրաժարումը և անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և ոչ մարդասիրական օգնությունն Ադրբեջանին, այլապես դա կնշանակի, որ նախագահ Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շահագրգռված չեն պաշտպանել ամերիկյան շահերը, ամերիկացիների կյանքը կամ ենթարկվել ամերիկյան օրենքներին»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ ն...
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրի...
Ուկրաինայի հակահարձակումն իսկապես ընթանում է, բայց այն հաջողությամբ չի պսակվում. Պուտին
«Ուկրաինայի հակահարձակումն իսկապես ընթանում է, բայց այն հաջողությամբ չի պսակվում»: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Ալեն Սիմոնյանը նույնպես բնակարան է ձեռք բերել «Բյուրեղ» բնակելի թաղամասում. «Հետք»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվ...