ԱՄՆ-ին և Եվրոպային ծածկում է աննախադեպ երաշտը․ ինչ է սպասվում
Միջերկրական ծովի արևմտյան հատվածն այս սեզոնին ավելի մեծ չափով կհայտնվի արևի ճառագայթների ուղիղ ազդեցության տակ։ Նման եզրակացության են հանգել Կոպեռնիկուսի աստղադիտարանում։
Kp.ru-ի փոխանցմամբ՝ հրապարակված զեկույցում նշվում է, որ Մարոկկոյի հյուսիսում, Ալժիրում, Իսպանիայի հարավում, Ֆրանսիայի հարավում և Իտալիայի հյուսիսում նախորդ տարվա մայիսից միջինից 2,5-ից 4 աստիճանով բարձր ջերմաստիճան է գրանցվել: Ընդ որում, այս գարնան վերջին եղանակային պայմաններն ավելի վատն են եղել, քան 2022 թվականին։ Այսօր Իսպանիան տառապում է ջրի պակասից, մասնավորապես՝ Անդալուզիան, որտեղ ջրամբարները 25%-ով են լցված։
Բարձր ջերմաստիճան է գրանցվել նաև Կենտրոնական Ամերիկայի մեծ մասում։ Դրա պատճառով ԱՄՆ-ում փորձագետները կանխատեսում են պարենային ապրանքների գների աճ։ Այսպիսով, Ֆլորիդայում այս տարի նարնջի բերքը 2022 թվականի համեմատ կարող է նվազել 56%-ով, Ջորջիայում դեղձինը՝ 90%-ով։ Եվ հնարավոր է, որ ԱՄՆ գործարանները ստիպված լինեն հացահատիկ գնել Արևելյան Եվրոպայում։