Աննա Հակոբյանը պաշտոնական գործուղմամբ մեկնում է Եթովպիա
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշման համաձայն՝ Աննա Հակոբյանի գործուղման նպատակն է Ադիս Աբեբայում մասնակցել «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին։ ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարական է տրվել սահմանված կարգով փոխհատուցել գործուղման հետ կապված փաստացի ծախսերը։
Փաստաթղթում նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկը հաշվարկվելու է տարանցիկ վայրի՝ Դուբայի համար։ Բացի այդ, սահմանված որոշմամբ նախատեսվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվետվություններ կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Ինձ դատի տալը նույնն է, ինչ Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղալը. Մարուքյանի արձագանքը Փաշինյանի հայցին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը իր youtube- յա...