Հռոմում ջերմաստիճանը կհասնի +38°C-ի. իշխանությունները «կարմիր» նախազգուշացում են հայտարարել
Իտալիայի առողջապահության նախարարությունը չորեքշաբթի օրը սպասվող շոգի նոր ալիքի պատճառով յոթ քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, սահմանել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ:
Այս մասին ծանուցումը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։ Ընդ որում, Պերուջայում և Ֆլորենցիայում «կարմիր» նախազգուշացումն ուժի մեջ է մտել դեռևս երկուշաբթի օրվանից։ Ըստ օդերևութաբանների՝ տապի այս ալիքի պատճառը դեպի արևելք տեղաշարժված աֆրիկյան անտիցիկլոնն է, որն այս անգամ ամբողջությամբ պատել է Ապենինյան թերակղզին։ Կանխատեսումների համաձայն՝ Իտալիայի կենտրոնական ու հարավային հատվածներում, ինչպես նաև Սարդինիա կղզում օդի ջերմաստիճանը հասնելու է 39-41 աստիճանի։
Մասնավորապես, Ֆլորենցիայում սպասվում է մինչև 39 աստիճան, իսկ մայրաքաղաք Հռոմում՝ մինչև 38 աստիճան տաքություն։ Ուժգին շոգի պատճառով օդերևութաբանները հորդորում են ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները, ինչն առանձնահատուկ կարևոր է տարեցների ու երեխաների համար։ Նրանց խորհուրդ է տրվում հնարավորության սահմաններում չլքել տները, խմել մեծ քանակությամբ ջուր և խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...