Հասարակություն

«Բգո», «Վհո», «Քենթ», «Դոնո»․ 8 անձի գործը՝ սպանության փորձի և քրեական ենթամշակույթի մեղադրանքով, ուղարկվել է դատարան

«Բգո», «Վհո», «Քենթ», «Դոնո»․ 8 անձի գործը՝ սպանության փորձի և քրեական ենթամշակույթի մեղադրանքով, ուղարկվել է դատարան

Դատախազը դատարան է ուղարկել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթը։



Դատախազության հաղորդմամբ՝ գործով անցնում են Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, «Քենթ» մականունով Ա.Զ.-ն, «Բեսթ» մականունով Ա.Ա.-ն, Ս.Դ.-ն, «Վհո» մականունով Վ.Ղ.-ն, «Դոնո» մականունով Է.Հ.-ն և Խ.Մ.-ն։


Ըստ քննության՝ 2026 թվականի մարտին նրանք ծեծի են ենթարկել «Բգո» մականունով Բ.Ա.-ին, որից հետո վերջինիս սպանելու նպատակով դարանակալել և հետապնդել են նրա եղբոր վարած ավտոմեքենան։ Նրանք փորձել են հրազենի գործադրմամբ սպանել Բ.Ա.-ին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել։



Քննությամբ պարզվել է նաև, որ ավելի ուշ Վանաձորում տեղի ունեցած մեկ այլ միջադեպից հետո նույն անձանց մի մասը նախապատրաստել է նաև Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը։ Նրանք ապօրինի ձեռք բերված հրազեններով դարանակալել են, սակայն ծրագիրը կրկին չի հաջողվել ավարտին հասցնել։



Նույն գործով պարզվել է, որ Ար.Հ.-ն, որը, ըստ իրավապահների, ներգրավված է եղել քրեական ենթամշակույթի հետապնդած նպատակների իրականացման մեջ, խախտել է տնային կալանքի պայմանները, մասնակցել միջադեպին և ապօրինի պահվող հրազենից կրակոցներ արձակել օդ։


Դատախազը 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու հոդվածներով։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250