30 միլիոն դոլար արժողությամբ տիրանոզավրի կմախքը կհայտնվի Sotheby’s-ի աճուրդում
Sotheby’s աճուրդի տունը կրկին ներկայացնում է բացառիկ հնագիտական նմուշ․ աճուրդում կհայտնվի «Գաս» անունով տիրանոզավր ռեքսի կմախքը։
NPR-ի հաղորդմամբ՝ «Գասը» համարվում է երբևէ հայտնաբերված տիրանոզավրի ամենաամբողջական նմուշներից մեկը։ Դրա նախնական գնահատված գինը կազմում է 20-30 միլիոն դոլար, իսկ մեկնարկային գինը՝ 19 միլիոն դոլար։
Կմախքը հայտնաբերվել է 2021 թվականին ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում՝ մասնավոր տարածքում։ Պեղումները իրականացրել է հնագույն հանածոների որոնող Թոմաս Հեյթկամպի թիմը։ Մասնագետները շուրջ երեք տարի աշխատել են պեղումների վրա, իսկ հետագայում ևս երեք տարի պահանջվել է կմախքի մաքրման, վերականգնման և փաստաթղթավորման համար։
«Գասի» երկարությունը մոտ 11,5 մետր է, բարձրությունը՝ ավելի քան 3,8 մետր։ Գիտնականների գնահատմամբ՝ այն ապրել է մոտ 67 միլիոն տարի առաջ՝ ուշ կավճի շրջանում։
Դինոզավրի անունը ստացել է այն տարածքի նախկին սեփականատեր Գարի «Գաս» Լիքինգի պատվին, որտեղ հայտնաբերվել է կմախքը։
Աճուրդը կրկին քննարկումներ է առաջացրել հնէաբանների շրջանում՝ կապված այն հարցի հետ, թե նման գիտական արժեք ունեցող գտածոները պետք է պահպանվեն թանգարաններում, թե կարող են հայտնվել մասնավոր հավաքորդների ձեռքում։
Sotheby’s-ն առաջին անգամ դինոզավրի կմախք աճուրդի էր հանել 1997 թվականին։ Այդ ժամանակ «Սյու» անունով տիրանոզավրի կմախքը վաճառվել էր 8,4 միլիոն դոլարով։
Դինոզավրի հանածոյի վաճառքի ներկայիս ռեկորդը պատկանում է «Ապեքս» անունով ստեգոզավրին, որը 2024 թվականին Sotheby’s-ի աճուրդում վաճառվել էր 44,6 միլիոն դոլարով։ Եթե «Գասը» վաճառվի ավելի բարձր գնով, այն կարող է դառնալ պատմության ամենաթանկ վաճառված դինոզավրի կմախքը։
Նմանատիպ հոդվածներ
Պերուում հարյուրավոր նորածինների անվանակոչել են Հալանդի պատվին
Պերուում հարյուրավոր ծնողներ իրենց նորածին երեխաներին անվանակոչել են Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդի պատվ...
Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթին ապօրինի բարձրացած զույգը ազատ է արձակվել
Նյու Յորքում Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթին վտանգավոր մուտք գործած և այնտեղ նշանադրության տեսարան կազմակերպած զույգը բախվ...
GTA 6․ 1 օրում՝ 3 միլիարդ դոլար․ ինչ է հայտնի սպասվող խաղի մասին
Rockstar Games-ի նոր խաղը՝ GTA VI-ը, դեռ պաշտոնապես չի թողարկվել, բայց արդեն դարձել է համաշխարհային մեծ քննարկման թեմա՝...
Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է, բժիշ...