Երևանի քաղաքապետարանը մերժել է ծառի ընկնելու հետևանքով վնասված մեքենայի փոխհատուցման պահանջը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մերժվել է Արմեն Գեղամյանի դիմումը՝ ծառի ընկնելու հետևանքով վնասված ավտոմեքենայի համար 420-500 հազար դրամ փոխհատուցում ստանալու վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Iravaban.net-ը՝ Երևանի քաղաքապետարանից, դիմումը վերաբերում էր 2026 թվականի մայիսի 14-ին Երևանի Նալբանդյան փողոցի 29 հասցեի դիմաց տեղի ունեցած դեպքին։ Ըստ դիմումի՝ ծառի մեծ ճյուղը ընկել էր Արմեն Գեղամյանին պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ պատճառելով վնաս։
Ոստիկանության արձանագրությամբ հաստատվել էր, որ նշված հասցեում գտնվող ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված մեքենայի վրա։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունը ևս հայտնել էր, որ վնասված ծառը մասնատվել և հեռացվել է տարածքից։
Սակայն քաղաքապետարանը նշել է, որ դիմումին կից չեն ներկայացվել վնասի չափը, մեքենայի վնասվածքների առաջացման պատճառները և դեպքի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ։
Դրա հիմքով վնասի փոխհատուցման պահանջը գնահատվել է որպես չհիմնավորված և մերժվել։
Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...