Դատարանը թույլատրել է Սերժ Սարգսյանին չմասնակցել դատական նիստերին
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը, ինչի արդյունքում Սարգսյանը գործի քննության ընթացքում չի մասնակցի դատական նիստերին։
Պաշտպանը նշել է, որ Սերժ Սարգսյանը գտնվում է ազատության մեջ, ունի ընտրված պաշտպաններ և չի առարկում, որպեսզի դատական նիստերն անցկացվեն իր բացակայությամբ։ Նրա խոսքով՝ պաշտպանական կողմի դիրքորոշումն արդեն ձևավորված է, իսկ Սարգսյանի շահերը դատարանում ամբողջությամբ կներկայացնեն նրա պաշտպանները։
Միաժամանակ պաշտպանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում իր դատավարական իրավունքներից և անհրաժեշտության դեպքում կներկայանա դատարան, եթե նրա մասնակցությունը պարտադիր համարվի։
Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ որոշելով, որ գործով գրավոր ապացույցների հետազոտման փուլում Սերժ Սարգսյանի ներկայությունը պարտադիր չէ։ Անհրաժեշտության դեպքում նա դատարան կհրավիրվի համապատասխան ծանուցմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...