Ջուրը պետք է թանկանա, որ ֆերմերները տնտեսելու մոտիվացիա ունենան․ Քերոբյան
Ավելի լավ է չեղյալ հայտարարել ոռոգման ջրի սուբսիդիաները։ Այդ ժամանակ ֆերմերները մոտիվացված կլինեն կաթիլային ոռոգում տեղադրելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա, մասնավորապես, նշել է, որ տարեկան կաթիլային ոռոգում է սահմանվում շուրջ 1500 հեկտար այգիներում, այդ թվում՝ այլ տնկարկներում։ Վերջերս ժողովրդականություն են ձեռք բերում նաև անձրևացիր կայանքները։
«Այնուամենայնիվ, ժամանակակից եղանակով ոռոգվում է ընդամենը մոտ 10 հազար հեկտար տարածք կամ մշակվող հողերի 2-3 տոկոսը »,-նկատել է նախարարը:
Ընդ որում, երկրում գործում են սուբսիդիաներ նման համակարգերի տեղադրման համար։
«Ջրի տնտեսումից նրանք ֆինանսապես այդքան էլ չեն շահում։ Գուցե նաև այն պատճառով, որ կառավարությունը սուբսիդավորում է դրա ինքնարժեքի զգալի մասը։ Ջուրը պետք է թանկանա, որպեսզի ֆերմերները տնտեսելու ավելի մեծ մոտիվացիա ունենան»,-հավելել է Քերոբյանը։