ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը․ Հորմուզի նեղուցով անցնող բեռներից կգանձվի 20% վճար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփի խոսքով՝ մյուս երկրները կշարունակեն ազատ և արդար պայմաններով օգտվել Հորմուզի նեղուցից, սակայն ԱՄՆ-ն 20% վճար կգանձի նեղուցով փոխադրվող բոլոր բեռների արժեքից՝ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման ծախսերի փոխհատուցում։
«Հորմուզի նեղուցը բաց է և կմնա բաց՝ Իրանի հետ կամ առանց Իրանի։ Մենք վերականգնում ենք Իրանի շրջափակումը, որը թույլ չի տալիս իրանական նավերին կամ դրանց հաճախորդներին մուտք գործել կամ դուրս գալ նեղուցից։ Մյուս բոլոր երկրները կօգտվեն նեղուցից արդար և բաց պայմաններով։ Այսուհետ ԱՄՆ-ն հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պահապան», իսկ անվտանգության ապահովման համար կստանա փոխհատուցում՝ յուրաքանչյուր բեռնափոխադրման արժեքի 20%-ի չափով», - հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ գործընթացը կսկսվի անմիջապես։
Ավելի վաղ Իրանը, ԱՄՆ-ի հետ փոխադարձ հարվածներից հետո, հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու մասին։ Թեհրանը չի ճանաչում նեղուցի հարավային երթուղու օրինականությունը, որը, ըստ Վաշինգտոնի, բաց և հասանելի է միջազգային նավագնացության համար։ Իրանական ուժերը հարվածներ են հասցրել այդ երթուղով անցնելու փորձ կատարած մի շարք նավերի։
Վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը հրապարակային վեճի մեջ են՝ պնդելով հակադիր դիրքորոշումներ այն հարցում, թե Հորմուզի նեղուցը բաց է, թե փակ։
Թրամփի վերջին հայտարարությանը պաշտոնական Թեհրանը դեռևս չի արձագանքել։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը դադարեցվել է. BBC
MarineTraffic նավերի ստուգման ծառայության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով իրենց տեղորոշումը փոխանցող որևէ առևտրային...
Իրանի և ԱՄՆ-ի փոխադարձ հարվածների ֆոնին նավթի գներն աճել են
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամ...