Տնտեսություն

Թուրքիայում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել

Gohar Vardanyan 1 րոպե 222 դիտում
Թուրքիայում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել

Նախնական հետախուզություն է սկսվել Կատո լեռան տարածքում։ Նավթի որակը կարելի է համեմատել արաբական նավթի հետ, գրում է Sabah-ը։

 

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ, նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, որի ներուժը կարող է հինգ անգամ գերազանցել երկրի ամենամեծ հանքավայրի՝ Գաբարի պաշարները, գրում է Sabah թերթը։

Հրապարակման համաձայն՝ Շիրնաք և Հաքքարի նահանգների միջև գտնվող Կաթո լեռան տարածքում նախնական հետախուզումն արդեն սկսվել է։

 

Ըստ Sabah-ի՝ հայտնաբերված նավթի որակը կարող է համեմատվել արաբական նավթի հետ, այսինքն՝ ամենաթանկն աշխարհում և նվազագույն աղտոտվածությամբ։

 

Մայիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Գաբարի լեռնաշղթայի մոտ նավթի հանքավայրի հայտնաբերման մասին, որի հզորությունը կազմում է օրական մոտ 100 հազար բարել։

Նրա պահուստների արժեքը գնահատվում է մոտ 70 մլրդ դոլար։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250