Ռուսաստանին և Հայաստանին միավորում է ժողովուրդների անկեղծ սերը. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվային ու Երևանին միավորում են յուրահատուկ հարաբերություններ և երկու պետությունների ժողովուրդների անկեղծ սերը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, դիվանագետը բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայայի հետ հարցազրույցում նշել է.
«Մեզ համար Հայաստանն ընդամենը ինքնիշխան պետություն չէ, անշուշտ, դա այդպես է, բայց դա նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ ի զորու մեր ընդհանուր պատմության, ի զորու այսքան համատեղ ամեն ինչի՝ համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, ճակատագրերի միահյուսման»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ իրենց կողմից մշտապես ցուցաբերվել է բացառապես օգնություն ու աջակցություն, որոնք կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական գործոնների, այնպես էլ այն զգացմունքի հետ, որն ինքն անվանում է սեր: Նա հավելել է, որ իրական կապերն արտահայտվում են մշակույթների ու ժողովուրդների անկեղծ սիրով և փոխթափանցմամբ: Զախարովան ընդգծել է, որ երկու երկրները միմյանց հետ կապված են նաև մշակութային արժեքներով, որոնք ձևավորում են մի հսկայական աշխարհ:
«Էլ չեմ ասում այն մասին, թե որքան է անձամբ արել Ռուսաստանի նախագահը արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, բարդ շրջաններում օգնելու և ամեն ինչ անելու համար, որպեսզի Հայաստանը զարգանա։ Որքան բան է իսկապես արվել թե՛ տնտեսության, թե՛ էներգետիկայի, թե՛ արդյունաբերության տեսանկյունից և այլն։ Դա մեր մոտեցումն է, և մենք դա դավանում ենք», - շեշտել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Ինձ դատի տալը նույնն է, ինչ Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղալը. Մարուքյանի արձագանքը Փաշինյանի հայցին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը իր youtube- յա...